Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Հուղարկավորության թափորի վրա կոկորդիլոս է հարձակվել

Հուղարկավորության թափորի վրա կոկորդիլոս է հարձակվել

Sun, 24 May 2026 23:55:27 +0400


Հնդկաստանում հուղարկավորության արարողության ժամանակ կոկորդիլոս է հարձակվել արարողության մասնակիցների վրա։ Գիշատիչը մի տղամարդու կարողացել է բռնել ու քարշ տալ գետը։ Վերջինս եղել է հանգուցյալ կնոջ փեսան։

Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Տղամարդը եղել է երեսուն տարեկան, Գրեյթեր-Նոյդի բնակիչ։ Եկած է եղել կնոջ ու դստեր հետ՝ զոքանչի՝ Ուրմիլա Դեւիի հուղարկավորությանը մասնակցելու համար։

Դեպքը տեղի է ունեցել Գհանգհարա գետի ափին, այն պահին, երբ պատրաստվելիս են եղել դիակիզման արարողությանը։ Ոստիկանությունը անհապաղ սկսել է տղամարդու որոնումները։ Հայտնի է, որ կոկորդիլոսը բռնած է եղել տղամարդու գլխից եւ հնարավոր չի եղել ազատել նրան կենդանու երախից։

Տղամարդու դիակը հայտնաբերվել է արդեն օրեր անց՝ դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա։ Այն հանվել է ջրից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա

Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա Thu, 30 Jul 2026 11:05:21 +0400 Ուկրաինական …