Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր․ Սամվել Կարապետյանի շնորհավորանքը

Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր․ Սամվել Կարապետյանի շնորհավորանքը

Mon, 25 May 2026 17:48:20 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շնորհավորանքը Ռուբեն Վարդանյանին

Ռուբեն ջան,

Արդեն երրորդ տարին է, ինչ քո ընտանիքը, քո հարազատներն ու մտերիմները չեն կարողանում անձամբ շնորհավորել քեզ քո ծննդյան կապակցությամբ, սեղմել քո ձեռքը։ Այնուամենայնիվ, ֆիզիկական հեռավորությունն ու Բաքվի բանտի պատերը չեն կարող բաժանել քեզ քո հարազատներից և քո ժողովրդից. քո ներկայությունն ու կատարված գործերը մեր հայրենիքի, մեր ժողովրդի առօրյա կյանքում են։

Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է։ Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների։

Մաղթում եմ քեզ տոկունություն, քաջ առողջություն և հոգու արիություն։ Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը ցույց է տալիս որպես Ադրբեջան

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը ցույց է տալիս որպես Ադրբեջան Thu, 21 May 2026 23:15:58 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով