Գյումրեցին իր խոսքն ասաց՝ մերժելով այս խաբեությունն ու կեղծ քաղաքական ներկայացումը
Mon, 25 May 2026 23:57:15 +0400

ՔՊ-ի հավաքին Տավուշի մարզի գյուղերից մարդկանց են հավաքել ու տարել Գյումրի՝ վարչական ռեսուրսով «մասսա» ապահովելու համար, բայց նույնիսկ այդպես չկարողացան հրապարակում գոնե 5000 մարդ հավաքել։ Գյումրեցին իր խոսքն ասաց՝ մերժելով այս խաբեությունն ու կեղծ քաղաքական ներկայացումը։
Այս իշխանությունը վաղուց կորցրել է ժողովրդի վստահությունը․ դրա համար էլ ամեն տեղ մարդկանց ստիպելով, վարչական լծակներով ու ճնշումներով են փորձում մարդ հավաքել։ Բայց իրական աջակցությունը ավտոբուսներով չեն բերում, այն լինում է ժողովրդի սրտում։
Հիմա էլ հերթը հասել է արտաքին հովանավորներ փնտրելուն․ մեկ Մակրոն, մեկ ուրիշներ, հիմա էլ Մարկո Ռուբյոյին են հիշում, որովհետև հասկանում են՝ ժողովրդի վստահությունը այլևս չունեն։ Բայց որքան էլ դրսի անուններ բերեն, հայ ժողովուրդը տեսնում է իրականությունը և չի մոռանում, թե ով ինչ ճանապարհով հասցրեց երկիրը այս վիճակին։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի գրառումը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր