Պորոշենկոն ու Զելենսկին հանդիպել են ու պայմանավորվել
Wed, 27 May 2026 11:30:35 +0400

«Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ և Ուկրաինայի նախկին նախագահ (2014-2019) Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին։
«Վերջապես, երկար տարիների ընթացքում առաջին անգամ մենք դեմ առ դեմ հանդիպեցինք նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այն նախաձեռնվել էր հաշտեցման խորհրդի խմբակցությունների ղեկավարների խնդրանքով, և կարևոր է, որ նախագահը լսեց մեզ», – երեքշաբթի օրը Facebook-ում գրել է Պորոշենկոն։
«Կան չափազանց շատ մարտահրավերներ, որոնք կարելի է հաղթահարել միայն միասին։ Մենք համաձայնեցինք, որ նման հանդիպումները կանցկացվեն պարբերաբար, և երկխոսությունը կդառնա շարունակական», – հավելել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր