Խաղալիքների խանութում չենք՝ ավտոներով, տանկերով խաղանք
Thu, 28 May 2026 13:02:35 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը կարծիք է հայտնել, որ մայիսի 28-ին անցկացվող զորահանդեսը պետք է դիտարկել ոչ միայն որպես ռազմական ցուցադրություն, այլ նաև որպես քաղաքական գործընթացի մաս։
Նրա խոսքով՝ միայն սպառազինություն ձեռք բերելը դեռևս չի նշանակում, որ այն արդյունավետ կարող է կիրառվել, և յուրաքանչյուր ղեկավար չէ, որ կարողանում է ճիշտ կազմակերպել ռազմական գործընթացները։
Ղումաշյանը նաև նշել է, որ զորահանդեսը չպետք է վերածվի ցուցադրական միջոցառման՝ այն համեմատելով խաղի կամ շոուի հետ։ Նրա գնահատմամբ՝ նման քայլերը չեն արտացոլում իրական խնդիրները:
«Մենք խաղալիքի խանութում չենք, ավտոյիկներով ու տանկերով խաղալու և ցույց տալու, թե ում տանկն է մեծ, ումը փոքր»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր