Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Ռուս եւ վրացի ժողովուրդները կարոտել են միմյանց․ Մարիա Զախարովա

Ռուս եւ վրացի ժողովուրդները կարոտել են միմյանց․ Մարիա Զախարովա

Sun, 20 Sep 2026 10:00:43 +0400


Ռուս եւ վրացի ժողովուրդները կարոտել են մեկնեկու եւ վիզային ռեժիմի չեղարկումը երկար սպասված էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ Երիտասարդական միջազգային փառատոնի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում։ «Կարծում եմ, որ Վրաստանի պատվիրակությանը առաջին անգամը չէ, որ տեսնում եք այս հարթակում։ Այո, մենք չունենք պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն զուգահեռաբար՝ ակտիվորեն մեր մեջ զարգանում են առեւտւորը, տնտեսությունը, հումանիտար ոլորտը։

Վերջապես, եւ տվյալ դեպքում կօգտագործեմ տեղին «ալելուիա» բառը՝ հանվեցին նաեւ վիզային սահմանափակումները։ Եւ այն, ինչ կարող էին ըստ էության անել եզակի վրացական պատվիրակություններ, որոնք գալիս էին այս ֆորումին, հիմա յուրաքանչյուր Վրաստանի բնակիչ կարող է թույլ տալ իրեն։ Մենք բոլորին սպասում ենք։ Մենք իրոք կարոտել ենք ձեզ։ Մենք մեկմեկու կարոտել ենք։ Դա ամենաճիշտ ձեւակերպումն է»,- ասել է Զախարովան։ Ռուս բարձրաստիճան դիվանագետը ասել է, որ ռուսների համար բացվել է դեպի Վրաստան տուրիստական ճանապարհը։ Ինքը հանդիպել է Վրաստանի պատվիրակության հետ եւ պատասխանել Վրաստանը ներկայացնող ԶԼՄ-ների լրագրողների հարցերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել Thu, 17 Sep 2026 15:30:05 +0400 ԱԺ «Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով