Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Հայաստանի և Չինաստանի միջև առևտուրը խորանում է․ ԵՏՀ ղեկավար

Հայաստանի և Չինաստանի միջև առևտուրը խորանում է․ ԵՏՀ ղեկավար

Thu, 28 May 2026 15:53:39 +0400


ԵԱՏՄ հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում և խորանում են, աճում է փոխադարձ ապրանքաշրջանառությունը։ ԵԱՏՀ-2026-ի շրջանակում միության և ՉԺՀ-ի հարաբերությունների մասին խոսել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Նրա խոսքով, լոգիստիկ շղթաների արդիականացման շնորհիվ բեռները Չինաստանից անցնում են Ղազախստանով, Կասպից ծովով, այնուհետև դեպի Եվրոպա։
«Մենք առևտրի մասով բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել ոչ միայն միջազգային ինտեգրացիոն միավորումների, այլև երկրների կառավարությունների հետ։ Մենք Չինաստանի կառավարության և պետական մարմինների հետ շատ սերտ փոխգործակցության մեջ ենք, ինչը ակնառու ցույց է տալիս, թե որքան է խորանում Ղազախստան-Չինաստան, Ռուսաստան-Չինաստան, Բելառուս-Չինաստան, Հայաստան-Չինաստան առևտուրը։ Ապրանքաշրջանառությունն աճում է, այստեղ դրականը շատ է, այդ առումով գործերը լավ են», — նշել է Սագինտաևը։

Պաշտոնյան նշել է, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիրը արտոնյալ չէ. չինական կողմը շահագրգռված է արտոնյալ մաքսային ռեժիմի ներդրմամբ, սակայն ԵԱՏՄ անդամ երկրները ցանկություն են հայտնել հարաբերությունները պահպանել ներկայիս մակարդակում:

Հիշեցնենք, այսօր Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական 5-րդ համաժողովը, որը առանցքային գործարար իրադարձություն է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը միավորող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար: Համաժողովը, որը կտևի մինչև մայիսի 29-ը, նվիրված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվում է անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն 44 երկրների գրեթե 3000 պատվիրակներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրականում ով ում ընկերն է

Իրականում ով ում ընկերն է Wed, 27 May 2026 12:55:29 +0400 «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով