Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար

Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար

Sun, 01 Nov 2026 11:30:49 +0400


Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, եթե կառավորությանը չհաջողվի ընդունել բյուջեն, որը նախատեսում է դեֆիցիտի կրճատում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարար Ռոլան Լեսքյուրը։ Նախարարը ասել է, որ ֆրանսիական տնտեսությունը փաստացի հայտնվել է կանգնած վիճակում։ Այս տարվա երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվել է 0,1 տոկոսով, երկրորդում՝ 0,2 տոկոսով։

Հավելյալ ճնշում տնտեսության վրա գործում է գնաճը, որը հոկտեմբերին կազմել է 3,4 տոկոս։ Կառավարությունը ցանկանում է բյուջետային դեֆիցիտը կրճատել մինչեւ ՀՆԱ 5 տոկոս՝ 27 թվականի համար, սակայն մասնագետները կասկածում են, որ կհաջողվի հասնել այդ ցուցանիշին։ Իրավիճակը բարդանում է մի կողմից գնաճով, մյուս կողմից՝ բողոքի ցույցերով ու շարունակական բարեկեցության անկմամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել Sat, 31 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով