Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն»

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն»

Thu, 28 May 2026 17:30:19 +0400


Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն հայտարարել է, որ Նորվեգիան պաշտոնապես միանում է միջուկային զսպման ֆրանսիական «ամպհովանուն»։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նորվեգիայի վարչապետն ասել է, որ Օսլոն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Եվրոպային անվտանգային ոլորտում առկա լարվածությունը եւ Ռուսաստանի մասսայական վերազինումը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան 25 թվականի մարտին էր հայտարարել, որ պատրաստ է Փարիզի «միջուկային ամպհովանին» այլ դաշնակիցների վրա տարածելու համար սկսել համապատասխան քննարկումներ։ 26-ի մայիսին Լեհաստանը միացավ այդ «ամպհովանուն, Լիտվան հայտարարեց, որ հետաքրքրված է դրանով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը որ դեպքում կկիրառի միջուկային զենք․ Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը որ դեպքում կկիրառի միջուկային զենք․ Կրեմլի խոսնակ Wed, 08 Jul 2026 18:00:41 +0400 Ռուսաստանը …