Ահա, թե ինչու՞ Սեզարը «հայիֆիկացվեց», իսկ Բաստիոնը՝ ոչ
Thu, 28 May 2026 22:15:32 +0400

Ահա, պարզվում է, որ Հանրապետության հրապարակի զորահանդեսին մասնակցած ֆրանսիական Սեզար հրետանային համակարգերը անվանվել են Արամազդ: Այսինքն, հրապարակում հայտարարվել է, որ անցնում է ոչ թե Սեզարը, այլ՝ Արամազդը: Ինչու՞: Շատերի մոտ կարող է լինել կարծիք, թե դա արվել է, որպեսզի էլեկտորատի մոտ ստեղծվի տպավորություն, թե դա հայկական արտադրություն է, հայկական ռազմաարդյունաբերություն:
Չեմ բացառում, որ այդպիսի էֆեկտի ակնկալիք կարող էր լինել: Բայց, պետք է հասկանալ, որ խոսքը ֆրանսիական, այլ ոչ թե այսպես ասած՝ «չոլից գտած» հրետանու մասին է: Հետեւաբար, «անվանափոխությունը» չէր կարող լինել հենց այնպես, կամ պարզապես էլեկտորալ-քարոզչական էֆեկտի համար: Դա գրեթե բացառվում է: Եթե իհարկե չհամարենք, որ Ֆրանսիան ներկայումս դարձել է այնքան անլուրջ պետություն, որ իր ռազմաարդյունաբերության նշանակալի արտադրանքներից մեկը կարող է դնել այդպիսի «մանրախնդիր» տրամադրության տակ: Ես կարծում եմ, որ «անվանափոխության» նախաձեռնողը թերեւս հենց Ֆրանսիան է:
Թերեւս Փարիզն է, որ ի՞նչ-ինչ պատճառներով չի ցանկացել, որ Հայաստանի հանրապետության հրապարակում հնչի ֆրանսիական Սեզար հրետանու մասին, այլ լսվի՝ Արամազդ: Իսկ պատճառները գուցե արժե փնտրել ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած Մակրոն-Ալիեւ հեռախոսազրույցի բովանդակության մեջ: Եթե ոչ, ապա ինչու՞ Սեզարի «հայաֆիկացիան» գտնվեց, իսկ ահա Բաստիոնինը՝ ոչ: Որովհետեւ Բաստիոնը այլ բան չէ, քան պարզապես զրահապատ մեքենա, այլ ոչ թե մահաբեր հրետանի:
Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր