Փաշինյանը գնալու երկու տեղ ունի. Կարապետյան
Thu, 28 May 2026 22:31:48 +0400

Ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը կբերի ընդդիմության հաղթանակին, «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա տեղեկացրել է՝ մինչ քվեարկությունը, հունիսի 3-ին տեղի է ունենալու «Ուժեղ Հայաստանի» մեծ հանրահավաքը։
«Հունիսի 3-ին մենք ազդարարելու ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը։ Հանրապետության հրապարակ ենք հրավիրում մեզ աջակցող և մեզ չաջակցող քաղաքացիներին, որպեսզի հաղթանակից առաջ նորից լսեն մեր քայլերը»,- ասել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն հավելել է՝ իրենք ունակ են բարեկեցիկ ապագա ապահովել հայ ժողովրդի համար. «Ես հուսով եմ, որ հայ ժողովուրդը, լսելով իմ խոսքերը, հունիսի 7-ին կանի ճիշտ ընտրություն։ Նորից սխալվելու իրավունք հայ ժողովուրդը չունի։ Նրա սխալվելն այսքան փորձանք բերեց մեր երկրի գլխին։ Հիմա պետք է ճիշտ և հավասարակշռված իշխանություն, որ շատ արագ կանգնեցնի Փաշինյանի սխալների անիվը»։
Սամվել Կարապետյանը նշել է նաև՝ հունիսի 7-ից հետո երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու տեղ ունի, նույնիսկ ուրախ կլինի՝ հանգիստ թողնել, հեռանալ. «Նա գնալու տեղ ունի։ Համենայն դեպս՝ երկու տեղ ունի. Կանադա կարող է գնալ, Ադրբեջան կարող է գնալ։ Բայց Հայաստանի ժողովրդի ապագայի հետ խաղալու իրավունք նա չունի»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր