Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

ՌԴ-ն զգուշացնում է՝ Հայաստանի գյուղմթերքը չի համապատասխանում իրենց պահանջներին

ՌԴ-ն զգուշացնում է՝ Հայաստանի գյուղմթերքը չի համապատասխանում իրենց պահանջներին

Fri, 29 May 2026 10:00:04 +0400


Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանում Ռուսաստանի պահանջներին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է, և այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում իրականացնել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված լիազորությունները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նշել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը վերապահվել է էկոնոմիկայի նախարարությանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը: Մայիսի 22-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներկրումը։

Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, այդ թվում` այն ընկերություններում, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքները

5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքները Wed, 21 Oct 2026 …