Ռուս նախարարը՝ ՀՀ-ից միրգ-բանջարեղենի ներմուծման սահմանափակումների մասին

Ռուս նախարարը՝ ՀՀ-ից միրգ-բանջարեղենի ներմուծման սահմանափակումների մասին

Fri, 29 May 2026 12:00:18 +0400


Հայաստանից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի ներմուծման սահմանափակումները չեն ազդի գնաճի վրա կամ որևէ խնդիր չեն առաջացնի, հայտարարել է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Հինգշաբթի օրը Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը՝ բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։ Գործակալությունը նաև ժամանակավորապես սահմանափակել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից՝ մայիսի 22-ից սկսած։

«Մեր շուկաների վրա որևէ ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցրին, թե ինչ կլինի գնաճի և այլնի հետ։ Մենք վիճակագրորեն այս թվերից ոչ մեկը չենք նկատի», – «Իզվեստիա»-ին ասել է Ռեշետնիկովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը իր սպառման մեծ մասը բավարարում է ներքին արտադրության միջոցով և նաև ունի բավականին դիվերսիֆիկացված մատակարարների կառուցվածք իր շուկաներում։

«Սա որևէ խնդիր չի առաջացնի», – ընդգծել է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հերթական սանկցիան․ ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Հերթական սանկցիան․ ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Thu, 21 May 2026 09:38:58 +0400 Ռոսսելխոզնադզորը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով