Խստացրել են միգրացիոն խարդախությունների դեմ պայքարը

Խստացրել են միգրացիոն խարդախությունների դեմ պայքարը

Fri, 29 May 2026 20:00:31 +0400


ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը ընդլայնել է իր այն աշխատակիցների լիազորությունները, որոնք զբաղվում են օտարերկրացիների կողմից փախստականի կարգավիճակի ստանալու համար միջնորդությունների ուսումնասիրմամբ եւ հնարավոր խարդախությունների բացահայտմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներից։

Իրավապահները, ըստ այդմ, հնարավորություն են ստացել պատասխանատվության կոչել այն փաստաբաններին, ովքեր կապ կունենան նախապես հայտնի կեղծ տեղեկությունների ներկայացման հետ՝ օտարերկրացի անձի՝ փախստականի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելիս։ Միաժամանակ նաեւ ընդլայնվել է արտադատական հետպանդման գործիքակազմը՝ նման խարդախությունների մեջ բռվածների նկատմամբ։ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ ցանկանում են, որպեսզի փախստականի կարգավիճակի տրամադրման գործիքը ծառայի իր բուն նպատակին եւ տարատեսակ խարդախությունների համար դուռ չբացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով