Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Ութսուն ինքնաբացարկ և տասնութ մերժված

Ութսուն ինքնաբացարկ և տասնութ մերժված

Fri, 29 May 2026 20:15:20 +0400


Երեկ՝ մայիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջին օրն էր։ Ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից միայն 13 համարը՝ «Ալյանս» կուսակցությունն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել։

Մյուս քաղաքական ուժերից ընդհանուր 80 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, իսկ 18 թեկնածուի գրանցում մերժվել է։ Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվով առաջատարը «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն է՝ 57 ինքնաբացարկ։ Կուսակցությունը ԿԸՀ էր ներկայացրել 87 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, դրանք տպվելու են ըստ ԿԸՀ-ի կողմից սահմանված նմուշի։

Մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք արդեն ավարտվել է որեւէ քաղաքական ուժի ընտրական ցուցակներից հանելու ժամկետը, ինչը կարող է կատարվել Վարչական դատարան դիմելու ճանապարհով: ԿԸՀ-ից մեզ պատասխանեցին` ոչ, ընդհուպ մինչեւ ընտրությունների օրը դա հնարավոր է: Պարզապես այդ ուժի թերթիկը` անգամ եթե տպագրված լինի, չի ներառվի ընտրություններին մասնակցող ուժերի տրցակում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քոչարյանն ու Կարապետյանը կհանդիպե՞ն

Քոչարյանն ու Կարապետյանը կհանդիպե՞ն Fri, 19 Jun 2026 13:53:10 +0400 Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում «Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով