Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Եկվորներին պարգեւատրելը լավ չեն ընդունել

«Հրապարակ»․ Եկվորներին պարգեւատրելը լավ չեն ընդունել

Sat, 30 May 2026 08:10:46 +0400


Հանրապետության օրվա առթիվ Զինված ուժերի ներկայացուցիչների պարգեւատրման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ինչպես հայտնի է, Փաշինյանի որոշմամբ՝ բարձրագույն պարգեւի են արժանացել փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը` «Լամպըչկա» մականունով, եւ պաշտպանության մյուս փոխնախարար Կարեն Բրուտյանը, որոնք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներ են ստացել։

Բանն այն է, որ ԶՈՒ-ում երկուսին էլ յուրային չեն համարում, առավել եւս՝ երկուսն էլ չեն փայլում իրենց մասնագիտական կարողություններով։ Արման Սարգսյանը, ըստ համակարգի մեր աղբյուրների, միջակ կառավարիչ է, իսկ Բրուտյանի մասին պատմում են, որ օրվա մեծ մասը սթափ վիճակում չէ, եւ նա էլ է եկվոր՝ ֆինանսական համակարգից:

Նաեւ, ըստ լուրերի, փողի հանդեպ մեծ սեր ունի, եւ Փաշինյանը, իմանալով այդ մասին, 2021-ին նրան տեղափոխել է ՊՆ՝ նախարարի տեղակալի պաշտոնին։ Տարիների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, այնուհետեւ՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է Sat, 12 Sep 2026 17:00:25 +0400 Անտարկտիկական օզոնային շերտի ճեղքվածքը …