Ուկրաինան հարվածել է Ռոստովին և Կրասնոդարին․ ինչ է հայտնի
Sat, 30 May 2026 12:00:49 +0400

Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասում գտնվող վառելիքի օբյեկտներին։
Ռոստովի մարզի իշխանությունների տվյալներով՝ Տագանրոգում տեղի ունեցած հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքի պահեստում, տանկերներից մեկում և նավահանգստի մերձակայքի վարչական շենքում։ Իշխանությունները հայտարարել են, որ հրդեհը մարվել է։
Վնասվել են նավամատույցի բեռնման ենթակառուցվածքները և վարչական շենքը։
Արմավիրում, ըստ քաղաքային վարչակազմի, հարձակման է ենթարկվել «Հարավային նավթային ընկերության» օբյեկտը։
Նավթամբարում հրդեհ է բռնկվել, սակայն իշխանությունները հայտնում են, որ այն արդեն մարվել է։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր