Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Խոշոր հրդեհը մարել են

Խոշոր հրդեհը մարել են

Sun, 31 May 2026 10:45:18 +0400


Մայիսի 31-ին՝ ժամը 03։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի Ամառանոցներ 15-րդ փողոցում այրվում է տուն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։50-ին, մարվել՝ 05։36-ին։ Այրվել է տանիքը՝ մոտ 100 քմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47 …