Պարի Սեն Ժերմենի հաղթանակից հետո Փարիզում քաոս էր․ ձերբակալվածներ կան

Պարի Սեն Ժերմենի հաղթանակից հետո Փարիզում քաոս էր․ ձերբակալվածներ կան

Sun, 31 May 2026 11:00:33 +0400


Նախօրեին Փարիզում անկարգություններ են սկսվել «Պարի Սեն Ժերմենի»՝ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո։

Իրավապահ մարմինների աշխատակիցները «Պարկ դե Պրենս» մարզադաշտում բախվել են հրավառության և ճայթրուկների պայթյունների։ Այնտեղ նաև տեղադրվել են այրված հեծանիվներից պատրաստված բարիկադներ։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվել է 45 մարդ։ Անկարգությունների ժամանակ վիրավորվել է մեկ ոստիկան։

Հիշեցնենք՝ Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած եզրափակիչ խաղում փարիզեցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Լոնդոնի «Արսենալին»: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով Tue, 07 Apr 2026 13:33:54 +0400 Ապրիլի 11-12-ը Փարիզում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով