Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին

Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին

Tue, 02 Jun 2026 13:30:37 +0400


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին հայտարարել է, որ Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները Լիբանանում և Գազայի հատվածում կարող են հանգեցնել Իրանի հետ դաշնակից ուժերի կողմից տարածաշրջանի տարբեր երկրներում ընդլայնված պատասխան գործողությունների: Նրա խոսքերը մեջբերել է Fars News-ը։

Քաանին ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները միայն ամրապնդում են «Դիմադրության առանցքի» վճռականությունը՝ համակարգելու իրենց գործողությունները դաշնակից ուժերի հետ և հնարավոր է՝ ակտիվացնեն հակամարտության նոր գոտիներ։

Նա նաև զգուշացրել է, որ այս զարգացումները կարող են հանգեցնել Բաբ էլ-Մանդեբում և Հորմուզի նեղուցում նավարկության պայմանների այսպես կոչված «հավասարեցման», ակնարկելով, որ մեկ ռազմավարական ջրային ուղու խափանումները կարող են հայելային ազդեցություն ունենալ մյուսի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՄԻՊ-ը հասցեական հայտարարություն չի անում, որ ԱԱԾ-ից չգան` իրեն էլ քացու տակ գցեն

«Հրապարակ». ՄԻՊ-ը հասցեական հայտարարություն չի անում, որ ԱԱԾ-ից չգան` իրեն էլ քացու տակ գցեն Thu, …