ՔՊ-ն ընդդիմադիրների քարոզարշավը եւ անգամ հոգեհանգիստն է հարամում

ՔՊ-ն ընդդիմադիրների քարոզարշավը եւ անգամ հոգեհանգիստն է հարամում

Wed, 13 May 2026 20:15:37 +0400


Տեղեկացանք, որ ՔՊ-ում հերթական քարոզարշավի վայրն ու ժամը որոշում են միայն այն ժամանակ, երբ պարզ է դառնում, թե խոշոր ընդդիմադիր ուժերը հաջորդ օրը որտեղ են քարոզարշավի գնալու։

Իշխանական թիմը դրանով փորձում է փչացնել ընդդիմադիր ուժերի քարոզարշավը եւ կարծում է, որ մարդիկ կշփոթեն քարոզարշավներն ու ընդդիմադիրների էլեկտորատն իրենց լսելու կգա։

Հույս ունեն այս եղանակով ազդել չկողմնորոշված ընտրազանգվածի վրա։

ՔՊ-ական մեր աղբյուրի պնդմամբ, հենց այս սկզբունքով են առաջնորդվել, օրինակ, Թալինի քարոզարշավի ժամն ընտրելիս։ Սպասել են, որ «Հայաստան» դաշինքը երեկոյան ժամը 21։00-ին հայտարարի, որ հաջորդ օրը ժամը 18։00-ին լինելու է Թալինում, իսկ ՔՊ-ն առավոտյան ժամը 07։11-ին հայտարարեց, որ ժամը 16։30-ին լինելու են Թալինում։

Ի դեպ, միայն քարոզարշավը չեն հարամում փողոցներով ու մարզերով թափառող ՔՊ-ականները: Նախօրեին նրանք Արենի գյուղ էին գնացել անպատեհ ժամի, գյուղում հոգեհանգիստը ստիպված էին եղել հետաձգել, որ ՔՊ թափառախումբը գա գնա, որ հետո մարդու վերջին հրաժեշտի արարողությունն անեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակվելու

Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակվելու Thu, 04 Jun 2026 14:32:25 +0400 Փաստաբան …