Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Պահանջում ենք բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում

Պահանջում ենք բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում

Wed, 11 Nov 2026 11:35:37 +0400


Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խորին ցավակցություն է հայտնում «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և համախոհներին։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը ինֆարկտն է, սակայն պաշտոնական եզրակացությունը դեռ չկա։

Պետությունը, որը մարդուն զրկում է ազատությունից, պատասխանատու է նրա կյանքի և առողջության համար։ Երբ կալանքի տակ գտնվող քաղաքացին մահանում է, իշխանությունը պարտավոր է հրապարակայնորեն և անհապաղ պատասխանել՝ ինչ պայմաններում է պահվել նա, ստացել է արդյո՞ք անհրաժեշտ բժշկական օգնություն, և ինչու՞ դա չի կանխվել։

Մենք պահանջում ենք՝ անկախ, թափանցիկ և անհապաղ քննություն՝ միջազգային դիտորդների ներգրավմամբ,
մահվան պատճառների և կալանքի պայմանների մասին հրապարակային հաշվետվություն, նույն դեպքերի կրկնությունը կանխելու համար բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում ու համապատասխան բուժօգնության ապահովում, քաղաքական շարժառիթներով հետապնդումների դադարեցում։

Մարդու կյանքի և արժանապատվության պաշտպանությունը քաղաքական տարաձայնություններից վեր է։ Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից

«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Wed, 11 Nov 2026 08:45:20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով