Չորեքշաբթի , 3 Հունիսի 2026

Բազմաթիվ զոհերի թվում երեխաներ կան․ Ուկրաինայի սարսափելի գիշերը

Բազմաթիվ զոհերի թվում երեխաներ կան․ Ուկրաինայի սարսափելի գիշերը

Tue, 02 Jun 2026 15:00:40 +0400


Վերջին տվյալներով՝ Կիևում գիշերային հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 64-ը, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դնեպրում ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, և վիրավորվել՝ 37-ը, տեղեկացրել է մարզային արչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակմանը։

«Մեծածավալ հարձակում և Ռուսաստանի բացարձակ թափանցիկ հայտարարությունը. եթե Ուկրաինան չպաշտպանվի բալիստիկ և այլ հրթիռային հարվածներից, այդ հարվածները կշարունակվեն», – Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ նա։

Զելենսկին հավելել է, որ Եվրոպային անհրաժեշտ են սեփական հակաբալիստիկ համակարգեր, «որպեսզի այս պատերազմը վերջապես ավարտվի»․ «Եվ մեզ անպայման անհրաժեշտ է Միացյալ Նահանգների օգնությունը Patriot հրթիռներ մատակարարելու հարցում»։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաշատը տուժել է Կիևը։ Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել է չորս մարդ, իսկ 38-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ։

Տուժել են նաև Խարկովը և շրջակա շրջանները, ինչպես նաև Կիևի, Նիկոլաևի, Զապորոժյեի, Պոլտավայի, Սումիի, Չեռնիգովի և Խմելնիցկիի մարզերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատերազմը կարող է ավարտվել հենց այսօր․ ուշագրավ ազդակներ՝ Մոսկվայից և Կիևից

Պատերազմը կարող է ավարտվել հենց այսօր․ ուշագրավ ազդակներ՝ Մոսկվայից և Կիևից Tue, 02 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով