Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Ես ձեզ համար պատրաստ եմ ցանկացած գին վճարել

Ես ձեզ համար պատրաստ եմ ցանկացած գին վճարել

Thu, 04 Jun 2026 14:18:20 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դստեր հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին՝ դրանք որակելով որպես նախընտրական շրջանի ազդեցություն։

Նա նշել է, որ, իր համոզմամբ, իրեն ուղղված քննադատություններն ու մեղադրանքները ժամանակավոր բնույթ ունեն և շուտով կավարտվեն։

Կարապետյանը նաև ընդգծել է, որ զարմանքով է վերաբերվում այն հանգամանքին, որ ինչպես բիզնեսի, այնպես էլ քաղաքականության ոլորտում հաճախ քննադատություններ են հնչում չկատարված կամ իրեն չվերաբերող գործողությունների համար։

Նրա խոսքով՝ այդ ամենի պայմաններում ինքը պատրաստ է մեծ պատասխանատվություն ստանձնել և վճարել ցանկացած գին՝ իր քաղաքական նպատակների և թիմի համար։

«Ես ձեզ համար պատրաստ եմ ցանկացած գին վճարել»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրաժարվեք ծանուցումն առձեռն ստանալուց, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց․ հորդոր՝ ՀՀ ժամանողներին

Հրաժարվեք ծանուցումն առձեռն ստանալուց, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց․ հորդոր՝ ՀՀ ժամանողներին Thu, 04 Jun 2026 21:28:21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով