Ժայթքել է աշխարհի ամենամեծ հրաբուխներից մեկը
Fri, 21 Aug 2026 21:30:28 +0400

Ինդոնեզիայում՝ Արեւելյան Ճավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը։ Այս մասին հայտնում է Antara լրատվական գործակալությունը։ Մոխրի սյունը հրաբխի գագաթից բարձրացել է 800 մետր։ Ժայթքումն ուղեկվել է սպիտակ եւ մոխրագույն մոխրի խիստ արտանետումներով։ Արտանետումների ուղղությունը եղել է դեպի հարավ-արեւմուտք։ Խառնարանի տարածքին 5 կմ շառավղով արգելվել է մոտենալը։ Առկա է շիկացած քարերի արտանետման վտանգը։
Նշենք, որ Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենամեծ հրաբուխներից մեկն է։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3676 մետր։ Այն նաեւ համարվում է Ճավա կղզու ամենաբարձր գագաթը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր