Վարչապետի խոսնակի անունից սպառնալից նամակներ են տարածում

Վարչապետի խոսնակի անունից սպառնալից նամակներ են տարածում

Thu, 04 Jun 2026 20:10:31 +0400


Քիչ առաջ մի տարօրինակ գրություն ենք ստացել մեր էլեկտրոնային փոստով` վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի անունից: Գրության մեջ նշված է.

«Վարչապետի մամուլի քարտուղար անունից տեղեկացնում եմ ձեզ, որ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրաման է արձակել, որն ուղղված է տեղեկատվական տարածքի նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելուն և գործող օրենսդրության անվերապահ պահպանմանն ապահովելուն։ Փաստաթուղթը պարտավորեցնում է բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին և պատասխանատու անձանց խստորեն պահպանել տեղեկատվության տարածման համար սահմանված գրաքննության կանոններն ու կանոնակարգերը։

Հրամանի հիմնական պահանջը կեղծ տեղեկատվության հրապարակումն ու կրկնօրինակումը կանխելն է։ Հատուկ ուշադրություն է դարձվում Հանրապետությունում քաղաքական իրավիճակը ապակայունացնելուն ուղղված կեղծ լուրերի տարածման կանխարգելմանը։ Ցանկացած տեղեկատվություն, որը պաշտոնապես չի ստուգվել և հաստատվել լիազորված մարմինների կողմից, համարվում է տարածման համար արգելված։

Հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է անհապաղ կատարման։ Այս պահանջների կատարման անձնական պատասխանատվությունը կրում են բոլոր մակարդակների ղեկավարները։

Սա ավտոմատ ծանուցում է։ Եթե ունեք որևէ հարց կամ օգնության կարիք, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Օգտագործեք հետևյալ կոնտակտային տվյալները.

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան»:

Մինչ մեզ թվում էր, թե ՀՀ իշխանությունը որոշել է դադարեցնել ՀՀ Սահմանադրության, Տեղեկատվության տարածման, Մամուլի եւ զանգվածային լրատվության մասին օրենքների գործողությունները Հայաստանի տարածքում, պարզվեց` նամակը կեղծ է, կիբերպատերազմի կանոններով պատրաստված: Բայց արդեն ժամեր առաջ այլ լրատվամիջոցներ ստացել են եւ կառավարությունը կարող էր գոնե տեղեկացնել մեզ, որ սա ապատեղեկատվություն է: Մանավանդ այնքան շատ բան ենք տեսել այս իշխանություններից, որ կարող էինք նաեւ հավատալ, որ օրենքի նման խախտման էլ կարող են գնալ: Ի դեպ, համակարգչային մասնագետները պնդում են, որ պետք չէր նամակին կից ՊԴՖ ֆայլը բացել, որտեղ հրամանի տեքստն էր իբրեւ թե, բայց բնականաբար` բացել ենք, կարդացել ենք եւ վիրուսներն էլ քաշել ենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ով, ով, բայց դու խոսելու տեղ չունես

Ով, ով, բայց դու խոսելու տեղ չունես Thu, 04 Jun 2026 19:45:27 +0400 Հաշվի առնելով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով