Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին

Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին

Fri, 05 Jun 2026 14:08:13 +0400


Հայ-թուրքական սահմամին, թուրքական կողմից դեպի Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինական աշխատանքներ։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «DHA» լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի, Ալիջան գյուղից մինչև սահմանային անցակետ մոտ 6 կիլոմետրանոց հատվածում ընթացող աշխատանքների շրջանակներում գործող ճանապարհի երկայնքով ստեղծվում է լրացուցիչ երթուղի, իսկ ճանապարհի լայնությունը մեծացվում է մինչև 30 մետր։ Դա արվում է դեպի անցկետ տանող ճանապարհը բարեկարգելու համար։

Մաքսային և սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկած նախագիծը կարևոր է համարվում սահմանային անցակետ տանող տրանսպորտային ցանցի ամրապնդման տեսանկյունից:

Գործակալությունը նաև նշել է, որ մյուս կողմից էլ, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը Fri, 05 Jun 2026 12:35:57 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով