Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ

Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ

Sun, 14 Jun 2026 12:37:27 +0400


Այսօր՝ ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։

ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես` Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, որն էլ ևս ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ՝ հնչեցնելու մեր բողոքի ձայնն արձանագրված ապօրինությունների դեմ և պահանջելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը

Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը Sun, 02 Aug 2026 20:07:28 +0400 Ազգային ժողովի …