Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

«Հրապարակ». Գավառում տոտալ տեռոր են իրականացրել

«Հրապարակ». Գավառում տոտալ տեռոր են իրականացրել

Fri, 05 Jun 2026 23:30:15 +0400


Իշխանականները քանի օր է ֆեյսբուքյան իրենց էջերում տարածում են Գավառում անցկացրած քարոզարշավի լուսանկարները եւ հպարտանում հանրահավաքի բազմամարդությամբ։

Գավառից մեզ փոխանցեցին, որ իրականում իշխող ուժը տոտալ տեռոր է իրականացրել հանրահավաքից առաջ, չնայած գաղտնիք չէ, որ բոլոր համայնքներում ՔՊ-ն շրջիկ խմբերով է գնում հանրահավաքի եւ հրահանգում են համայնքապատկան հիմնարկների աշխատակիցներին մասնակցել քարոզարշավին, սակայն կոնկրետ Գավառում դպրոցների, մանկապարտեզների, պոլիկլինիկաների, բուժհաստատությունների եւ մարզպետարանի ու համայնքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հիմնարկների աշխատակիցներին կոշտ հրահանգ են իջեցրել ոչ միայն պարտադիր ներկա լինել Գավառի հանրահավաքին, այլեւ իրենց ընտանիքներից նվազագույնը երեք անդամի ներկայություն ապահովել։ Ավելին, զգուշացրել են, որ հատ-հատ ստուգելու են բոլորին, եթե չկատարեն պահանջը, կազատվեն աշխատանքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Mon, 22 Jun 2026 …