Գյումրիում «Ուժեղ Հայաստան»-ը ընտրատեղամասերում ներկայացված է երկուական վստահված անձով

Գյումրիում «Ուժեղ Հայաստան»-ը ընտրատեղամասերում ներկայացված է երկուական վստահված անձով

Sun, 07 Jun 2026 12:10:24 +0400


Հանրապետությունում մեկնարկել են ԱԺ ընտրությունները։ Ընտրական գործընթացը ակտիվությամբ է ընթանում հայրաքաղաք Գյումրիում, որտեղ արդեն առավոտյան ժամերից նկատվել է ընտրողների մեծ հոսք։

Մեր այցելած ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները նշում էին, որ նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ ընտրողների մասնակցությունն առավել ակտիվ է։ Նրանց խոսքով՝ նման պատկեր վաղուց չէր գրանցվել. դեռևս մինչև ընտրատեղամասերի դռների բացվելը ընտրողները հավաքվել էին տեղամասերի հարակից տարածքներում և սպասում էին քվեարկության մեկնարկին։

Հանձնաժողովների նախագահների գնահատմամբ՝ այս ընտրություններին ոչ միայն մասնակցության ակտիվությունն է բարձր, այլև ընտրողներն առավել կողմնորոշված են։ Նրանց խոսքով՝ քաղաքական ուժերի միջև պայքարն ավելի ընդգծված է, ինչն իր ազդեցությունն է թողել նաև ընտրողների տրամադրությունների վրա։

Ուշագրավ է նաև քաղաքական ուժերի ներկայացվածությունը ընտրատեղամասերում։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններում առանձնանում է իր ակտիվ ներգրավվածությամբ։ Եթե սովորաբար քաղաքական ուժերը տեղամասերում ունենում են մեկական վստահված անձ, ապա Գյումրիի մի շարք ընտրատեղամասերում «Ուժեղ Հայաստանը» ներկայացված է երկուական վստահված անձանցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրապարակվել են նոր տվյալներ

Հրապարակվել են նոր տվյալներ Sun, 07 Jun 2026 22:12:42 +0400 Գոմք գյուղ ՔՊ – 91 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով