Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Սաղաթելյանը՝ տեղի ունեցողի մասին

Սաղաթելյանը՝ տեղի ունեցողի մասին

Sun, 07 Jun 2026 18:14:10 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ընտրությունների մեկնարկից առաջ և քվեարկության օրը իշխանությունները, իր գնահատմամբ, լայնածավալ ճնշումներ են գործադրել ընդդիմադիր քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի շտաբների պատասխանատուների, ակտիվիստների և համակիրների նկատմամբ։

Նրա խոսքով՝ առավոտից մի շարք քաղաքացիներ տարբեր պատճառաբանություններով տեղափոխվել են հարցաքննության։ Սաղաթելյանը պնդել է, որ որոշ դեպքերում որպես հիմք օգտագործվել են կեղծ ձայնագրություններ, իսկ հարցաքննվածներից մի մասին հետագայում ազատ են արձակել, մինչդեռ մյուսների նկատմամբ փորձել են մեղադրանքներ առաջադրել։ Ըստ նրա՝ այս գործողությունների նպատակը ընդդիմադիր շտաբների աշխատանքը խաթարելն ու սահմանափակելն է։

Սաղաթելյանը ներկայացրել է նաև, իր խոսքով, տեղի ունեցած մի միջադեպ։ Նա հայտնել է, որ Գյումրիում ձերբակալված իրենց շտաբի ներկայացուցիչներից մեկին նախ տեղափոխել են Երևան՝ Ազգային անվտանգության ծառայություն, ապա՝ Քննչական կոմիտե, այնուհետև՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նրա փոխանցմամբ՝ հարցաքննությունից հետո իրավապահները հայտնել են, որ սխալմամբ են տվյալ անձին բերման ենթարկել և ազատ են արձակել նրան։

Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ ընտրատեղամասերում կիրառվում է վարչական ռեսուրս, որի միջոցով, ըստ նրա, փորձ է արվում ազդել քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախագահի որդիները հանքարդյունաբերության մեջ մասնաբաժին են ստացել

Նախագահի որդիները հանքարդյունաբերության մեջ մասնաբաժին են ստացել Mon, 29 Jun 2026 19:30:24 +0400 Dominari Securities …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով