Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Կարուսելի» ինչ դեպքեր են արձանագրվել

«Կարուսելի» ինչ դեպքեր են արձանագրվել

Sun, 07 Jun 2026 18:29:28 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ արձանագրվել են «կարուսելի» դեպքեր, երբ ընտրողները տեղամաս են մուտք գործել արդեն պատրաստված քվեաթերթիկներով և ծրարներով։

Սաղաթելյանի խոսքով՝ որոշ դեպքերում քվեախցիկներում հայտնաբերված ծրարները, ինչպես նաև տեղամասերից դուրս բերված քվեաթերթիկները կարող են վկայել կազմակերպված խախտումների մասին։ Նա նշել է, որ որոշ քաղաքացիներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկները դուրս են բերել ընտրատեղամասերից՝ իշխանության ներկայացուցիչներին ցույց տալու համար, թե կատարել են իրենց տրված ցուցումները։

Միաժամանակ նա ընդգծել է, որ, չնայած արձանագրված խախտումներին և ճնշումներին, ընտրողների ակտիվ մասնակցությունը, իր կարծիքով, ցույց է տալիս, որ իշխանությունները չեն կարող միայն վարչական լծակների միջոցով ապահովել իրենց վերարտադրությունը։ Սաղաթելյանը բարձր է գնահատել քաղաքացիների մասնակցության մակարդակը՝ այն համարելով կարևոր և անհրաժեշտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է

Արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Thu, 14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով