ՌԴ-ում բլոգերների համար ուղևորություններ կազմակերպող Աթաշյանի դեմ 3 քրգործ է հարուցվել
Mon, 08 Jun 2026 09:30:24 +0400

Ռուսաստանում նոր քրեական գործեր են հարուցվել Խաթունա Աթաշյանի գործողություններից տուժող ճանաչվելու վերաբերյալ ներկայացված երեք դիմումների հիման վրա հարուցվել են։
Ըստ նյութերի՝ Աթաշյանը, բլոգերների համար բարձրակարգ հանգստի կազմակերպման ծառայություններ մատուցելու պատրվակով, հափշտակել է նրանց դրամական միջոցները։
Ինչպես հաղորդել են ՏԱՍՍ-ին իրավապահ մարմիններում, նոր դրվագներով վնասի չափը կազմում է շուրջ 3,5 միլիոն ռուբլի։
«Հանցագործության յուրաքանչյուր նոր դրվագի համար հարուցվել են գործեր՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (խարդախություն) , որոնք հետագայում կմիավորվեն մեկ վարույթում՝ հիմնական քրեական գործի հետ միասին։ Տուժողներին պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է գրեթե 3,5 միլիոն ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Մոսկվայի Խամովնիկի շրջանային դատարանում, որտեղ մայիսի 29–ին քննարկվում էր մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու հարցը, քննիչը հայտարարել էր, որ Աթաշյանի գործով կհայտնվեն նոր տուժողներ, որոնց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։
Միաժամանակ իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու պահին նախաքննական մարմինն արդեն գրանցել էր երեք դիմում՝ տուժող կողմ ճանաչվելու վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր