Հինգշաբթի , 11 Հունիսի 2026

Առուշը վենդետա է սկսել ՔՊ-ի համար վատ աշխատած իր ենթակաների նկատմամբ

Առուշը վենդետա է սկսել ՔՊ-ի համար վատ աշխատած իր ենթակաների նկատմամբ

Tue, 09 Jun 2026 16:45:28 +0400


Գորիսում ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Հայաստանը» գրանցել էր համեմատաբար բարձր արդյունք՝ 5 հազար ձայն, ի տարբերություն Սյունիքի մյուս համայնքների, որտեղ հիմնականում առավելությունը իշխող ՔՊ֊ինն է։ Երեկ մենք գրել էինք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խիստ զայրացել է եւ համայնքապետարանի աշխատողներին «պատերին ծեփել»: Դրանից հետո Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել: Դիմում է գրել նաեւ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը:

Մեր աղբյուրի խոսքով, Առուշն է նրանց ազատել աշխատանքից, սակայն Առուշանյանի տեղակալը «Հրապարակի» հետ զրույցում պնդել էր, որ իր կամքով է հեռացել: Մեր տեղեկություններով, սակայն, Առուշանյանը այսքանով չի սահմանափակվել՝ աշխատանքից ազատել է նաև իր երկու օգնականներին, ինչպես նաև Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Արամ Արզանյանին։ Վերջինիս հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, քանի որ ողջ օրվա ընթացքում նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ Նշենք, որ Ներքին Խնձորեսկի 200֊ից ավելի ընտրողների մեծ մասը նախընտրել է ընդդիմադիր թեկնածուներին և ընդդիմադիր ուժերի հավաքական ձայները գերազանցել են ՔՊ-ի արդյունքները։ Թերեւս նաեւ դա է պատճառը, որ վարչական ղեկավարին ազատել են աշխատանքից։ Նկատենք, որ այս կամայական մոտեցումն իրականացնող Առուշ Առուշանյանը 21 թվին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակում էր:

Ի դեպ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի մայրական կողմը գորիսեցի է, և նրա տատը մինչ այսօր ապրում է Գորիսում։ Նրանց գերդաստանը համայնքում բավականին ճանաչված ու սիրված է։ Այնպես որ Առուշի հրահանգը` ընտրել ՔՊ-ին եւ չընտրել ընդդիմությանը ոչ մի կերպ չէր կարող կատարվել` եթե իր ենթականերն անգամ գերմարդկային ճիգեր գործադրեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անգամ 90-ականների ընտրություններն այս կարգի խախտումներով չէին զուգորդվում

«Հրապարակ»․ Անգամ 90-ականների ընտրություններն այս կարգի խախտումներով չէին զուգորդվում Wed, 10 Jun 2026 09:15:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով