Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

Սահմռկեցուցիչ դեպք Սյունիքում․ 4 անձ զոհվել է

Սահմռկեցուցիչ դեպք Սյունիքում․ 4 անձ զոհվել է

Tue, 09 Jun 2026 19:45:55 +0400


Հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։

Ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են ամուսիններ՝ Հարություն Հարությունյանը և Ազնիվ Գևորգյանը, նրանց որդին՝ Հայկ Հարությունյանը, ինչպես նաև Հարությունի եղբոր որդին՝ Տիգրան Հարությունյանը։
Մարզկենտրոն Կապանի ֆեյսբուքյան խմբերից մեկում հայտնել են, որ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 9֊ին’ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում’ ժամը 18։00֊ից։ Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 10֊ին նույն վայրից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը չարաշահում է իր դիրքը Sat, 02 May 2026 09:15:19 +0400 «Քաղաքացիական պայմանագիր» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով