Այս անգամ Միրզոյանը, իհարկե, չի ասի, թե՝ «դե ծնգլ արիք էլի»

Այս անգամ Միրզոյանը, իհարկե, չի ասի, թե՝ «դե ծնգլ արիք էլի»

Sun, 14 Jun 2026 19:45:07 +0400


ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Եվրահանձակատար Կայա կալլասը հրավիրել է Լյուքսեմբուրգ, որտեղ կայանալու է ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքը:

Բնականաբար, Արարատ Միրզոյանը ստանալավո հերթական հրավերը Կալլասից, չի ասի, թե՝ «արա դե, ծնգլ արիք» ձեչ հրավերներով: Ի վերջո, եվրոպական հրավերները միշտ ավելի հաճելի են, քան Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ հարցերը:

Սակայն, այսօր Եվրոպայում իրավիճակը կարծես թե այդքան էլ հաճելի չէ հենց Կայայի համար: Ըստ եվրոական մեդիայում բավականին տարածված հրապարակումների, Եվրամիության կառավարման համակարգում կա արտաքին հարցերի հանձնակատարի լիազորությունները սահմանափակելու մտադրություն: Ընդ որում, ըստ տեղեկությունների, այդ մտադրությունը որոշակիորեն միավորում է Փարիզին, Բրյուսելին ու Բեռլինին:

Կայա Կալասի լիազորությունների սահմանափակման հարցում շահառու են մատնանշվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենը:

Պատճառները իհարկե շատ են, բայց դրանք փաստորեն «միավորել» են վերջին շրջանում իրենց արանքով սեւ կատու բաց թողած Լյաենին ու Մակրոնին: Բոլոր պարագաներում, եթե հարցը բավականին լայնորեն տարածված է եվրոպական մեդայում, այդ թվում Եվրանյուզում, ապա դա նշանակում է, որ այն լուրջ է: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ վաղը Լյուքսեմբուրգում կայանալիք ԱԳ նախարարների հավաքի առնվազն կուլիսներում այն լինելու է առանցքայիններից:

Իհարկե Հայաստանը հազիվ թե այդ հարցում ունենա որեւէ դերակատարում, սակայն բոլոր պարագաներում, Հայաստանի ԱԳ նախարարը իհարկե հետաքրքիր իրավիճակում կարող է հայտնվել Մակրոնի ու Կալլասի միջեւ:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց. Արարատ Միրզոյան

TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց. Արարատ Միրզոյան Thu, 04 Jun 2026 12:18:58 +0400 Ստորագրվել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով