ԱԱ-2026․ Գերմանիան ջախջախեց նորեկին, այլ մանրամասներ

ԱԱ-2026․ Գերմանիան ջախջախեց նորեկին, այլ մանրամասներ

Mon, 15 Jun 2026 12:30:27 +0400


Աշխարհի առաջնության չորրորդ խաղային օրը ավարտվեց F խմբի Շվեդիայի և Թունիսի միջև՝ Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացած խաղով։ Շվեդները 5-1 հաշվով հաղթեցին Կարթագենի «Արծիվներին»։ Շվեդիան, 3 միավորով, F խմբի միանձնյա առաջատարն է։

Նիդերլանդներն ու Ճապոնիան ունեն 1-ական միավոր, իսկ Թունիսը միավոր չունի։

Երկրորդ փուլում կհանդիպեն Նիդերլանդները և Շվեդիան, ինչպես նաև Թունիսը և Ճապոնիան։

Օրվա երրորդ խաղը տեղի ունեցավ Ֆիլադելֆիայում: E խմբի թիմերը՝ Կոտ դ’Իվուարը և Էկվադորը, դժվարությամբ կարողացան գոլ խփել, սակայն 90-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն խփեց միակ, հաղթական գոլը աֆրիկացիների համար: Հաշիվը Կոտ դ’Իվուարի համար 1-0 է:

Այսպիսով, E խմբում առաջին տեղը զբաղեցնելուց հետո, Գերմանիան և Կոտ դ’Իվուարը ունեն 3-ական միավոր: Էկվադորը և Կյուրասաոն միավոր չունեն:

Նիդերլանդները և Ճապոնիան մրցեցին Դալասում: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Իսկ Հյուստոնում՝ E խմբում հանդես եկող Գերմանիայի և առաջնության նորեկ Կյուրասաոյի միջև խաղն ավարտվեց վերջիններիս ջախջախիչ՝ 1։7 հաշվով պարտությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բացահայտվել է․ կան ձերբակալվածներ

Բացահայտվել է․ կան ձերբակալվածներ Fri, 19 Jun 2026 15:05:28 +0400 Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները հունիսի…

16 րոպե ago

ՍԴ-ն 15 օր ժամանակ ունի․ 4 ուժ դիմում է ՍԴ

ՍԴ-ն 15 օր ժամանակ ունի․ 4 ուժ դիմում է ՍԴ Fri, 19 Jun 2026 15:03:36…

18 րոպե ago

Սա այն դեպքն է, երբ հաղթանակը պարտությունից վատ է

Սա այն դեպքն է, երբ հաղթանակը պարտությունից վատ է Fri, 19 Jun 2026 14:45:06 +0400…

36 րոպե ago

Մահացել է մոդել Վերա Սաֆարյանը

Մահացել է մոդել Վերա Սաֆարյանը Fri, 19 Jun 2026 14:39:39 +0400 Ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել…

42 րոպե ago

Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել

Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել Fri, 19 Jun 2026 14:30:10 +0400 Թուրքիայի ԱԳ նախարար…

51 րոպե ago

Երևանը «կանգնել է». ինչ է կատարվում Կիևյանում

Երևանը «կանգնել է». ինչ է կատարվում Կիևյանում Fri, 19 Jun 2026 14:22:55 +0400 Մայրաքաղաք Երևանում…

58 րոպե ago