Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Շնորհավորել է Թրամփին՝ 80-ամյակի առիթով

Շնորհավորել է Թրամփին՝ 80-ամյակի առիթով

Mon, 15 Jun 2026 17:30:21 +0400


Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցը տեւել է 55 րոպե։ Նախագահ Պուտինը նախագահ Թրամփին շնորհավորել է ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով։ Պուտինը նաեւ լավագույն մաղթանքներ է հղել Առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ գնահատելով նրա ջանքերը՝ ռուս եւ ուկրաինացի երեխաների՝ իրենց ընտանիքների հետ վերամիավորման գործում։

Երկու առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաեւ միջազգային իրավիճակին առնչվող հարցեր։ Թրամփը մասնավորապես խոստացել է ազդել Ուկրաինայի եւ ԱՄՆ եվրոպական դաշնակիցների վրա՝ առաջիկա կայանալիք «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին, եւ հանդես եկել Ուկրաինական հակամարտության կարգավորման եւ պատերազմական գործողությունների դադարեցման օգտին։ Սպասվում է, որ ամենամոտ ապագայում Ռուսաստան կայցելեն նախագահ Թրամփ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվեն Վիթքոֆը։ Վերջին անգամ կողմերը հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 29-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցանկանում է հաճոյանալ Դոնալդ Թրամփին

Ցանկանում է հաճոյանալ Դոնալդ Թրամփին Sat, 16 May 2026 11:30:35 +0400 ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով