Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է

Fri, 13 Nov 2026 22:37:53 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Դոնալդ Թրամփին հորդորել է անակնկալ քայլեր չանել Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում սպասվող բանակցությունների ընթացքում և շարունակել գործել Եվրոպայի ու Ուկրաինայի հետ համատեղ։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա մտահոգություն է հայտնել, որ հանդիպումը կարող է կրկնել Անքորիջի գագաթնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակը։

Մերցը նշել է, որ առաջիկա շաբաթներին սպասվում են խաղաղության առարկայական բանակցություններ՝ եվրոպական մասնակցությամբ։ Նրա դիրքորոշմամբ՝ քննարկումների կենտրոնում պետք է լինեն խաղաղությունից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով