55-ամյա կինը ձերբակալվել է

55-ամյա կինը ձերբակալվել է

Tue, 16 Jun 2026 17:15:50 +0400


Հունիսի 13-ին՝ ժամը 17․30-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող մի կին։ Նա հայտնել է, որ ինքը հսկիչ է, և Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս երեք հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն, հարվածել ու հայհոյել։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից շտապ մեկնել է օպերատիվ խումբ։

Պարզվել է, որ ահազանգող տեսուչն ու նրա գործընկերուհին, վարչարարություն կատարելու համար, փորձել են նույնականացնել տոմս չունեցող անձանց, սակայն ուղևորներից մեկը՝ Մասիս քաղաքի բնակիչ 55-ամյա մի կին, հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Իսկ մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա տղամարդ, հրմշտել և քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը։

Համայնքային ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը։ Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ոչ թե մեզ, այլ` ձեզ

Ոչ թե մեզ, այլ` ձեզ Sat, 19 Sep 2026 09:00:12 +0400 Ուզում եմ շատ պարզ…

12 րոպե ago

«Հրապարակ». Մրցանակի իրական պատճառն այլ է

«Հրապարակ». Մրցանակի իրական պատճառն այլ է Sat, 19 Sep 2026 08:45:40 +0400 Երեկ՝ վաղ առավոտյան,…

27 րոպե ago

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից Sat, 19 Sep 2026 08:30:44 +0400 Սպանության մեջ մեղադրվող…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են Sat, 19 Sep 2026 08:20:39 +0400 Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով,…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում

«Հրապարակ»․ Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում Sat, 19 Sep 2026 08:15:22 +0400 Ավելի քան մեկ շաբաթ…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Sat, 19 Sep 2026 08:10:26 +0400 Անցած շաբաթ Ադրբեջանի…

1 ժամ ago