Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

21-ամյա երիտասարդը խոստովանել է մեղքը

21-ամյա երիտասարդը խոստովանել է մեղքը

Tue, 16 Jun 2026 22:15:49 +0400


Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։

Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։

Անհատ ձեռնարկատերը հայտնեց, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվեց հաղորդում, ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։

Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իր բաժին քննությունը հանձնեց․․․ եթե մարդը թույլ լիներ՝ նրանից չէին վախենա

Իր բաժին քննությունը հանձնեց․․․ եթե մարդը թույլ լիներ՝ նրանից չէին վախենա Thu, 30 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով