Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

Ինչու են փորձում մեկուսացնել Ղազինյանին

Ինչու են փորձում մեկուսացնել Ղազինյանին

Wed, 17 Jun 2026 12:41:04 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության քննությունը, որը տեղի է ունենում փակ ընթացակարգով։

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն անդրադարձել է գործի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հարցին, թե եթե Դավիթ Ղազինյանի վերաբերյալ ձայնագրությունը հրապարակվել էր դեռևս հունիսի 6-ին, և այդ ընթացքում նա չի փորձել խուսափել կամ հեռանալ, ապա արդյոք նրա մեկուսացման փորձը կարող է պայմանավորված լինել հետընտրական զարգացումներով, Վարդևանյանը պատասխանել է, որ գործընթացը իրավական հիմքերից ավելի քաղաքական ենթատեքստ ունի։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը հերթական անգամ վկայում է վախի մթնոլորտ ձևավորելու փորձի մասին, այլ ոչ թե իրավական նորմերի կիրառման։

Վարդևանյանը նաև ընդգծել է, որ առաջացած բոլոր խնդիրները հնարավոր է հաղթահարել օրինական ճանապարհով։ «Այստեղ ոչ թե իրավաբանություն է եղել, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի տարածում։ Դրանք բոլորը հաղթահարելի խնդիրներ են»,- ասել է նա :

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ. Արամ Վարդևանյան

Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ. Արամ Վարդևանյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով