Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի

Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի

Wed, 17 Jun 2026 17:30:05 +0400


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր չէ 2029 թվականին առաջադրվել այդ պաշտոնում պաշտոնավարման երրորդ ժամկետի համար կայանալիք ընտրություններում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն տեղեկությունների, Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի պատասխանատու Բյորն Զայբերթը մասնավոր հանդիպման ժամանակ այդ մասին է խոսել։ Նպատակը այն մտահոգությունները ցրելն է եղել, թե ԵՀ դեպարտամենտների վերակազմավորումը նպատակ ունի կենտրոնացնել մեծ իշխանություն ԵՀ նախագահի ձեռքում։

Նշենք, որ այդ վերակառուցումը ընկալվում է որպես ֆոն դեր Լեյեն-Կալաս առճակատման հետեւանք։ Politico-ն հիշեցրել է, որ ԵՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցում սահմանափակում չկա, սակայն 2029 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կդառնա 70 տարեկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ հարկեր են մուծելու հայ խոպանչիները, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ հարկեր են մուծելու հայ խոպանչիները, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct 2026 …