Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Մասիս Մելքոնյանի «Լյուբիմչիկ» «Չաղ Ռուստամը» երրորդ անգամ կալանավորվեց

Մասիս Մելքոնյանի «Լյուբիմչիկ» «Չաղ Ռուստամը» երրորդ անգամ կալանավորվեց

Sat, 31 Oct 2026 19:15:17 +0400


«Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանը կրկին կալանավորվել է։ Սա նրա երրորդ կալանավորումն է, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը, այս անգամ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, արդեն երկրորդ անգամ է բեկանում առաջին ատյանի դատարանի՝ նրան ազատության մեջ թողնելու որոշումը։

Հիշեցնենք, որ Ստեփանյանը մեղադրվում է «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Ստեփանյանի և Գրիգորյանի միջև դեռևս 2018 թվականից անձնական թշնամանք է ձևավորվել, որն ավելի է սրվել 2020 թվականի դեկտեմբերին՝ սոցիալական ցանցերում տեղի ունեցած վիրավորանքների պատճառով։ Քննչական վարկածի համաձայն՝ Ստեփանյանը, Աշոտ Կյուրեղյանի հետ նախնական համաձայնության գալով, կազմակերպել և ղեկավարել է սպանության անմիջական կատարողների գործողությունները։ 2024 թվականի հունիսի 11-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենային կրակոցներով սպանվել է Սերգեյ Գրիգորյանը։

Գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը նախկինում երկու անգամ նրա նկատմամբ կալանքը փոխարինել էր տնային կալանքով։

Երկու դեպքում էլ դատախազությունը բողոքարկել է որոշումները, եւ Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքները՝ Ստեփանյանին կրկին կալանքի տակ վերցնելով։

Այսպիսով, Մասիս Մելքոնյանի կայացրած ազատ արձակելու որոշումներից հետո «Չաղ Ռուստամը» երկրորդ անգամ է վերադարձվում կալանքի տակ: Բռնել- բաց թողնել օպերացիան շարունակվում է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու

Ամեն անգամ արտերկրից գալիս դեղ ենք բերում մտերիմներին. ո՞նց է սա լուծվելու Fri, 30 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով