Կիրակի , 12 Հուլիսի 2026

Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է իր դեմ

Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է իր դեմ

Wed, 17 Jun 2026 21:45:19 +0400


Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել են նախընտրական շրջանում պատերազմի վերաբերյալ հայտարարությունների մասին:

Նիկոլ Փաշինյանն իհարկե չի կարող հայտարարել, թե ոչ մի պատերազմի ռիսկ էլ չի եղել, այլ ընդամենը եղել է նախընտրական պարզունակ շանտաժ: Դրա համար էլ նա պետք է գտնի ինչ որ բացատրություն, ու գտել է՝ Հաջիեւի այցը Դիլիջան: Այնպես, ինչպես ութ միլիարդ պետական պարտքի ավելացման թեմայով նա գտավ «բացատրություն», թե՝ զենք ենք առել: Այն դեպքում, երբ գործնականում բոլոր հաստատված տվյալներով, Հայաստանը այս ընթացքոմ կատարել է հազիվ մոտ 2 միլիարդ դոլարի ռազմական գնում:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը այդպիսով «բացատրում» է ոչ միայն պատերազմի պարզունակ շանտաժը՝ կառավարելու ինչ որ բարդ աշխատանքով, այլ նաեւ՝ Հաջիեւի այցը ինքնին: Որովհետեւ այցն ըստ ամենայնի եղել է շատ բարդ, ինչի վկայությունն է այն, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը:

Ամբողջ հարցն այն է, որ նախընտական շանտաժը հասարակության դեմ, որ իրականացնում էր Փաշինյանը, ըստ ամենայնի հետընտրական շրջանում նրա դեմ է շրջում Բաքուն: Նախընտրական շանտաժով Փաշինյանը բացեց այդ թեմայի Պանդորայի արկղը, եւ հիմա արկղի պարունակությունը Ադրբեջանն ըստ երեւույթին օգտագործում է արդեն Փաշինյանի դեմ:

Շաբաթներ, ամիսներ շարունակ հենց այս վտանգավոր փակուղիների մասին է, որ խոսում էի, փորձում բացատրել, պարզաբանել, ներկայացնել ընտրողներին, մատնանշելով ներկայումս վարվող քաղաքականության եւ դրա առաջնորդող ուժի իշխանության պահպանման խիստ վտանգավորությունը:

Գրել է Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը Sat, 11 Jul 2026 18:45:32 +0400 Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով