Բուհական համակարգի խոշորագույն բարեփոխումներից մեկն է ընթանում
Wed, 17 Jun 2026 21:30:51 +0400

Չինաստանում համալսարաններն իրականացնում են բարձրագույն կրթության ոլորտի խոշորագույն բարեփոխումներից մեկը վերջին տարիների համար՝ զանգվածաբար վերանայելով ակադեմիական ծրագրերը՝ հօգուտ այն մասնագիտությունների, որոնք կապված են ԱԲ տեխնոլոգիաների հետ։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Համաձայն Չինաստանի Կրթության նախարարության, 2021-25 թթ Չինաստանում փակվել կամ ժամանակավորապես սառեցվել է 12 200 բակալավրիատի ծրագիր։
Նույն շրջանում, բացվել է 10 200 նոր ծրագիր։ Ընդհանուր առմամբ՝ փոփոխություններն առնչվել են չինական համալսարանների կրթական ծրագրերի ավելի քան 30 տոկոսին։ Բարեփոխումների համար խթան է հանդիսացել նաեւ աշխատաշուկայի պահանջարկը։ Երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է 16 տոկոսը եւ դա ինքնին արդեն պարտադրում է, որ կրթական համակարգը գնա փոփոխությունների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր