Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Կոտրել են աշխարհի խոշորագույն թվարժութային բորսան

Կոտրել են աշխարհի խոշորագույն թվարժութային բորսան

Fri, 30 Oct 2026 13:08:56 +0400


Ցանցահենները կոտրել են աշխարհի խոշորագույն Binance թվարժութային բորսան։ Ցանցահենային հարձակման հետեւանքով բորսան կորցրել է 6,3 միլիարդ դոլար։ Ցանցահենը կարողացել է ներթափանցել բորսայի համակարգ՝ ինժեների նոթբուքի միջոցով։ Բորսային արդեն հաջողվել է սառեցնել մոտ 3 միլիարդ դոլար եւ խոստացել փոխհատուցել մնացած կորուստները՝ իր սեփական ֆոնդերի հաշվին։ Նախնական վարկածի համաձայն, չարագործը Binance-ի համակարգի հանդեպ հասանելիություն է ստացել՝ DevOps ինժեների նոթբուքը կոտրելու միջոցով։ Դա թույլ է տվել նրան կատարել գործառնություններ եւ դուրս բերել գումարներ՝ առանց թույլտվության։

Ընդ որում, բորսայում չեն կարողացել գտնել փակված դրամապանակների բանալիների հետքերը։ Ստուգումների ժամանակ՝ Binance-ը դադարեցրել է գումարների ելումուտը, հետ է կանչել թիրախում հայտնված հասցեների գործառնությունների թույլտվությունները եւ ներգրավել է իրավապահներին։ Բլոքչեյնի ոլորտի մասնագետները ներկայումս հետեւում են փոխանցումների հետագծին եւ փորձում հետ վերադարձնել ակտիվները։ Բոլոր վնասները խոստանում են ծածկել SAFU հիմնադրամի միջոցներով, որը ստեղծվել է հատուկ՝ օգտատերերի գումարների պաշտպանության համար։ Այս ցանցահենային հարձակման մասին լուրերի ֆոնին՝ մեկ գիշերում բիթքոյնը 80-82 հազարից, մեկ միավորի դիմաց էժանացել է մինչեւ 76,4 հազար դոլար։ Խուճապը տարածվել է նաեւ այլ թվային արժույթների վրա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքը Wed, 28 Oct 2026 21:42:23 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով