Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում»

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում»

Thu, 18 Jun 2026 15:00:20 +0400


Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը անհիմն է անվանել «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ գնահատելը»։

Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, խորհրդարանականի փոխնախագահը հայտարարել է Օրդուբադում կայացած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Սա բացարձակապես անհիմն մոտեցում է։ Մենք միայն ցանկանում ենք վերադառնալ մեր հայրենի հողեր խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան, և ապրել այնտեղ անվտանգ և արժանապատվորեն», – հայտարարել է նա։

Նրա պնդմամբ, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր (իրականում Հայաստանի ինքնիշխան տարածք-խմբ․) Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք: Համայնքի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում:

Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողերը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է: Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են», – ասաց Ասկերովը:

Հատկանշական է, որ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու և բնակվելու վտանգի մասին պարբերաբար հիշեցնում, ահազանգում են ընդդիմադիր ու ազգային ուժերը, ինչը լկտիաբար հերքում են ՀՀ ներկայիս իշխանությունները։

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյանի շուրթերով հնչեցված հերթական հավաստիացումն ուղղակի վկայում է Փաշինյանական ռեժիմի ապազգային էությունն ու ազգակործան ստերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային

Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային Sat, 31 Oct 2026 14:15:34 …