Իրանի նախագահն ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը պատմական է անվանել
Thu, 18 Jun 2026 15:30:31 +0400

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը անվանել է պատմական։
«Սա պատմական փաստաթուղթ է և ուժեղ Իրանի ուղերձ. խաղաղությունն իրական կդառնա փոխադարձ հարգանքի միջոցով», – գրել է նա՝ կցելով հուշագրի անգլերեն տեքստը։
Ավելի վաղ գրել ենք, որ անցած գիշեր Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է դադարեցնել ռազմական գործողությունները և բացել Հորմուզի նեղուցը։
Հուշագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր