Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

ԱԱ-2026․ Մեքսիկան առաջինն է ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում

ԱԱ-2026․ Մեքսիկան առաջինն է ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում

Fri, 19 Jun 2026 13:00:28 +0400


Մեքսիկան դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին թիմը, որը ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ փուլում:

Ժամերի առաջ մունդիալի տանտերերից մեկը՝ Մեքսիկան, Գվադալախարայում 1-0 հաշվով հաղթեց Կորեայի Հանրապետությանը։ Խաղի միակ գոլը խփեց Լուիս Ռոմոն՝ 50-րդ րոպեին: Նա օգտվեց դարպասապահի սխալից, որը բախվեց սեփական պաշտպանին և բաց թողեց գնդակը։ Սա A խմբի 2-րդ տուրի մրցավեճ էր:

Ավելի վաղ այս խմբում Չեխիան և Հարավային Աֆրիկան ​​ոչ-ոքի էին խաղացել 1-1: 6 միավորով Մեքսիկան ապահովեց առաջին տեղը խմբում և իր տեղը 1/32 եզրափակիչում: Այնտեղ մեքսիկացիները կխաղան երրորդ տեղը գրաված թիմերից մեկի հետ։ Երրորդ փուլում Չեխիան կմրցի Մեքսիկայի, իսկ Հարավային Աֆրիկան՝ Կորեայի Հանրապետության հետ: Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոբոտների առաջին պաշտոնական ամուսնությունը՝ Մոսկվայում

Ռոբոտների առաջին պաշտոնական ամուսնությունը՝ Մոսկվայում Thu, 09 Jul 2026 23:30:06 +0400 Մոսկվայում՝ Պուշկինի անվան գրադարանում, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով